Ավելի քան 2,8 հազար բեռնատար սպասում է  ռուս-վրացական սահմանը հատելուն Վերին Լարս անցակետում, հայտնում է Sputnik Грузия-ն՝ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնին հղումով։

Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 3078 բեռնատար, իսկ դեկտեմբերի 12-ին անցումը փակվել է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար՝ ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով։ Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում այս մեքենայի տեղաշարժն արգելվել է։

Մաքրման աշխատանքներից հետո այս տեսակի տրանսպորտի համար ճանապարհը բացվել է դեկտեմբերի 13-ի կեսօրից հետո։

Սպասվում է, որ շաբաթ երեկոյան ռուսական կողմից Վրաստան կմտնի 2854 բեռնատար։