Հայաստանի Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության մի շարք պատգամավորներ` խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ, այսօր` հոկտեմբերի 28-ին, մեկնել են Գեղարքունիքի մարզ եւ կուսակցության նոր գրասենյակներ բացել:
ՕԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատգամավորները հանդիպել են մարզային կառույցների ներկայացուցիչների հետ եւ Գավառ ու Վարդենիս քաղաքներում բացել ՕԵԿ-ի նոր գրասենյակներ:
Թերեւս սա է եղել պատճառը, որ ԱԺ-ում ճեպազրույցներին ՕԵԿ-ը չի մասնակցել:




























