Այսօր` հոկտեմբերի 28-ի երեկոյան, Թուրքիայի Էրզրում քաղաքից Երեւանի «Էրեբունի» օդանավակայան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ժամը 14.00-ին Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք էր ուղեւորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով կան զոհեր ու ավերածություններ։
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։




























