Շատ դժվար է ասել, թե որտեղից է արտահերթ ընտրությունների թեզը մտել շրջանառության մեջ. «Հայաքվեն» որպես նախաձեռնությունը, որպես այդպիսին, ընտրությունների մասնակցելու որեւէ նպատակ չի հետապնդում, նրա նպատակը քաղաքացիական դաշտում է: Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Եթե այդպիսի ընտրություններ տեղի ունենան, «Հայաքվեի» մասնակից առանձին անձինք, որոնք ունեն քաղաքական հավակնություններ, կարող են այդ ընտրություններին կարող են տարբեր ձեւաչափերով մասնակցել, բայց դա ապագայի հարց է: Երբ որոշակիություն կառաջանա այդ ընտրությունների հետ կապված, որովհետեւ այս պահին դրանք սպեկուլյացիաներ են՝ կլինի ընտրություն, թե չի լինի: Երբ կլինի որոշակիություն, «Հայաքվեի» ամեն մի մասնակից իր դիրքորոշումը դրա հետ կապված կհայտնի: «Հայաքվեն» ոչ ընտրություններին մասնակցելու լիազորություն ունի, ոչ էլ մանդատ»,-ասաց նա:





























