Ռուսաստանի Պերմի երկրամասի Կիզել քաղաքում ոստիկանը գլխից ծանր վիրավորվել է, երբ փորձել է բերման ենթարկել կողոպտիչին։ Հանցագործը դանակով հարվածել է իրավապահի գլխին, հաղորդում է REN TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, երբ զգոն հարևանները տեսել են, թե ինչպես է անհայտ տղամարդը փորձում ներխուժել ուրիշի բնակարան։ Նրանք ոստիկանություն են կանչել։
Հանցագործը ձերբակալվել է, իսկ ոստիկանը հոսպիտալացվել է ճակատի և քունքի շրջանում ստացած վերքով։
Այժմ որոշվում է կողոպտիչի դեմ քրեական գործ հարուցելու հարցը։ Տղամարդը նախկինում բանտարկվել է նմանատիպ հանցագործությունների համար և հետախուզման մեջ էր, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։





























