2024 թվականին Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) կիրականացնեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ) յոթ ուսումնական և փորձնական արձակում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով, վերջին հինգ տարիների ընթացքում Ռազմավարական հրթիռային ուժերը իրականացրել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ավելի քան 20 արձակում՝ հեռանկարային հրթիռային համակարգերի թռիչքային փորձարկումների և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կառավարման վարժանքների շրջանակներում:
«Այս տարի Ռազմավարական հրթիռային ուժերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների յոթ արձակում են նախատեսում», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։





























