Լրագրող, «Лента.ру»- ի արտահաստիքային հեղինակ  Ալեքսանդր Ռիբինի դին հայտնաբերվել է   Ռոստովի մարզում, գրում է «Рабкор»-ը իր տելեգրամյան ալիքում:

Ռիբինի ընկերն ու նրա մայրը պատմել են, որ լրագրողին  մահացած են գտել Շախտա քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու մոտ:

Այս պահին հաստատվում է մահվան պատճառը, և  պարզվում են դեպքի հանգամանքները:

Ռիբինը երկար ժամանակ եղել է «Лента.ру»- ի արտահաստիքային հեղինակը: Նրա հետաքրքրությունների թվում էին իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ինչպես նաև ճանապարհորդությունները, գրում է «Лента.ру»-ն։