Առնվազն հինգ ոստիկան զոհվել, եւս 10 մարդ տուժել է պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել Հայբեր-Փահթունհվա նահանգի Բաջաուր շրջանում (Պակիստանի հյուսիս-արեւմուտք), տեղեկացրել է Daily Pakistan թերթը՝ հղում կատարելով փրկարարներին եւ ոստիկաններին։

Պայթել է ոստիկանական մեքենան։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն աշխատում էին անվտանգության ապահովման նպատակով՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստման ժամանակ։

Ինչպես գրել է Dawn թերթը, չորս մարդ զոհվել է, տուժել է 20 հոգի։