Լիբանանում իսրայելական հարվածի հետեւանքով սպանվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության Ռադվանի ստորաբաժանման ավագ հրամանատարը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության երեք աղբյուրներ։

Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավի վրա։ Ինչպես նշում է Reuters-ը, հոկտեմբերի 7-ից Լիբանանում «Հեզբոլլահի» ավելի քան 130 անդամ է սպանվել։