Չորս մարդ զոհվել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Քլոկեյկ քաղաքի (Մինեսոթայի նահանգ) մոթելում, տեղեկացրել է Pine Journal պարբերականը՝ հղում կատարելով քաղաքի ոստիկանական վարչությանը։
Ոստիկանությունը հայտնաբերել է երեք մարդու մարմինները Super 8 մոթելում։ Պարբերականը, հղում կատարելով ոստիկանության մամուլի հաղորդագրությանը, նշել է նաեւ, որ «ոստիկանությունը գտել է եւս մեկ մահացած մարդ, որը, նրա կարծիքով, եղել է կրակողը»։
Այլ տեղեկություն հրաձգության, կասկածյալի կամ զոհերի մասին պարբերականը չի ներկայացրել։ Միջադեպի պատճառները եւ հանգամանքները առայժմ պարզված չեն։





























