Եգիպտոսի հնագույն գերեզմանոցն ուսումնասիրելիս իսպանացի հնագետների թիմը հայտնաբերել է ժայռափոր դամբարանների անսովոր համալիր: Ներսում նրանք հայտնաբերել են ավելի քան 1300 տարվա վաղեմության գանձեր, գրում է Miami Herald-ը։
Գերեզմաններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 332 թվականին և 641մ.թ.ա.-ին, փորագրվել են գետնի մեջ և նման են քարե ջրհորի, ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ:
Հորանման բացվածքներն ավարտվում են ցեխի աղյուսներով փակ դռնով։
Հնագետները հայտնել են, որ գերեզմաններում հայտնաբերվել են դատարկ դագաղներ և առնվազն 23 մումիա:
Փորձագետների կարծիքով՝ մարդկային մնացորդներից շատերը փաթաթված են եղել գունավոր հագուստով։ Որոշ մումիաներ կրում էին ոսկեզօծ և գունավոր թաղման դիմակներ։
Երկու թաղվածների բերանում ոսկե լեզու է եղել, ինչը, հնագետների կարծիքով, հուղարկավորության ծիսակարգ է՝ հռոմեական դարաշրջանից սկսած մահացածներին պահպանելու համար:
Թիմը նաև գտել է Աֆրոդիտեին պատկերող եզակի հախճապակյա արձան: Աստվածուհին հագած է ծաղկեպսակ, որի վրա դրված է թագ: Նման արձան առաջին անգամ է հայտնաբերվել տարածաշրջանում։
Փորձագետների խոսքով, բացի մումիաներից ու արձանից, պեղվել է ավերված շենքին պատկանող քարե աղյուսների հավաքածու։ Աղյուսներից շատերի վրա կային բույսերի, մրգերի կամ կենդանիների նմուշներ:
Հնագետները հայտնել են, որ իրենք կշարունակեն ուսումնասիրել տարածքը:
Դամբարանները և արտեֆակտները հայտնաբերվել են Ալ-Բահնասում, որը գտնվում է Կահիրեից 130 մղոն հարավ:





























