Հունվարի 1-ից Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 06-ի։ Այս մասին վկայում են Ճապոնիայի շրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։

52 մարդ նախկինի պես համարվում է անհետ կորած, արտակարգ ծառայությունները նրանց հետ կապ չեն կարողանում հաստատել գտնվելու վայրը պարզելու նպատակով։

Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների թիվը կազմում է 567։ Տարհանման կետերում են գտնվում 28 հազար մարդիկ։