2023-ին հայտնաբերվել են ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված խախտումների ավելի քան 7,300 դեպք: Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա բացատրեց, որ տուգանքը կազմել է 2,5 միլիարդ դրամ (մոտավորապես 6 միլիոն դոլար - խմբ.): «146 դեպքով 98 հարկատու տուգանվել է 1 մլն դրամով (մոտ 2500 դոլար – խմբ.) և ավելի»,- նշեց պաշտոնյան։

Բադասյանը վստահեցրեց, որ «Երևան Սիթի» և «ՍԱՍ» սուպերմարկետներում ՀԴՄ կտրոնների տրամադրման հետ կապված խախտումներ չեն արձանագրվել։