Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Բ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 200 մետր գլորվելով՝ բախվել քարերին ու հայտնվել ձորում: Հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։