Չորս միգրանտ է զոհվել գիշերվա ընթացքում, իսկ հինգերորդը մնում է ծանր վիճակում՝ կիրակի օրը, հյուսիսային Ֆրանսիայից  Բրիտանիա հասնելու փորձի ժամանակ՝ չնայած զրոյից ցածր ջերմաստիճանին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ծովային վարչությանը:

Սանգատում Կարմիր Խաչի կենտրոնի փակումից ավելի քան 20 տարի անց հարյուրավոր մարդիկ դեռ ապրում են վրաններում և ժամանակավոր ապաստարաններում Կալեի և Դյունկերքի մոտ՝ հույս ունենալով, որ կկարողանան աննկատ անցնել բեռնատարով կամ փոքր նավով:

Նավակները բրիտանական կառավարության համար քաղաքական առաջնահերթություն են և կռվախնձոր Ֆրանսիայի հետ, քանի որ տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ վտանգավոր անցում են կատարում:

Մոտ 30․000 միգրանտ 2023 թվականին հատել է Լա Մանշը փոքր նավերով՝ մայրցամաքային Եվրոպայից դեպի Բրիտանիա հասնելով:

2021 թվականի նոյեմբերին առնվազն 27 մարդ էր խեղդվել նավի շրջվելու հետևանքով։