Ֆիջիի ոստիկանությունը հայտնաբերել եւ առգրավել է ավելի քան երեք տոննա մեթամֆետամին, որը թաքցվել էր արշիպելագի գլխավոր՝ Վիտի Լեւո կղզու արեւմտյան ափի ամայի տներից մեկում։ Այս մասին տեղեկացրել է Radio New Zealand ռադիոկայանը՝ հղում կատարելով երկրի ոստիկանական վարչությանը։
Գերատեսչությունում նշել են, որ Նանդի քաղաքում (գտնվում է Վիտի Լեւոյի արեւմտյան ափին, Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից 150 կիլոմետր հարավ) հայտնաբերվել է թմրանյութով լի 797 բեռնարկղ։ Դրանք առգրավվել են եւ տեղափոխվել ոստիկանական տեղամաս, որտեղ դրա քաշը ճշտելուց հետո ընդգծել են, որ «այն ամենախոշոր խմբաքանակներից մեկն էր երկրում երբեւէ հայտնաբերվածներից»։
Տեղի ոստիկանությունը չի կարողացել պարզել թմրանյութերի արժեքը։ Գերատեսչությունում նշել են, որ Ֆիջիի իրավապահներն առայժմ չեն կարողացել պարզել, թե ում է պատկանում հայտնաբերված մեթամֆետամինը եւ ով է պատասխանատվություն կրում դրա պատրաստման ու երկիր ներկրման համար։ Այդ մարդկանց որոնումները կշարունակվեն։





























