Ռուսաստանի Խիբինի լեռնաշղթայում ձնահյուսի հետևանքով զոհվել են Apple-ի սարքավորումների վերավաճառողների հայտնի ներկայացուցիչներ՝ Սանկտ Պետերբուրգի NBCom Group (Enbicom Group LLC) հիմնադիր Անդրեյ Գոդունովը և Սանկտ Պետերբուրգի գործարար Իգոր Սլոնսկին։
Այս մասին հայտնում է Коммерсант-ը՝ վկայակոչելով iPort ցանցի աղբյուրները՝ Ռուսաստանում Apple-ի սարքավորումների խոշորագույն վերավաճառողներից մեկը, որը մտնում է NBCom Group-ի մեջ։
Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ռուս ձեռնարկատերերի դիերը հայտնաբերվել են հունվարի 8-ին Պետրելիուս լեռան վրա գտնվող Ռամզայ կիրճի տարածքում։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ձնահյուսի պահին նրանք չգրանցված զբոսաշրջային խմբի կազմում ձնագնացներ են վարել և ընկել ձյան բեկորների տակ։
NBCom Group-ը ներառում է NB համակարգչային խանութները, Samsung ֆիրմային խանութները, Sony Center բրենդային խանութները, Resonance Space բիզնես տարածքը, ինչպես նաև iPort և Samsung սպասարկման կենտրոնները։
Անդրեյ Գոդունովի ակտիվների արժեքը 2022 թվականի դրությամբ գնահատվում է 1,8 միլիարդ ռուբլի։ Коммерсант-ի հետ զրուցած իրավաբանները կարծիք են հայտնել, որ միլիարդատիրոջ մահը կարող է նրա ունեցվածքի շուրջ զգալի վեճերի հանգեցնել։





























