Երբ մ.թ. 79 թվականաին Վեզուվը մոխիր ու լավա էր ժայթքում, դա տեսնում էին մերձակա քաղաքի, այդ թվում այն տան բնակիչները, որը վերջերս պեղել են հնագետները, գրել է Miami Herald-ը։
Հնագետներն ավերակները գտել են Իտալիայի Միզենո քաղաքի լողափին։
Լողափն անհասանելի էր երկար տարիներ՝ գերաճած մոլախոտերի պատճառով։ Վերջերս քաղաքը իր վերահսկողության տակ է վերցրել տարածքը՝ այն հանրային լողափի վերածելու համար։
Այստեղ էլ հնագետները հայտնաբերել են հին հռոմեական վիլլայի ավերակները։
Այն ունեցել է մոտ 10 սենյակ եւ ձգվել է մինչեւ լողափ։ Հնագետները նշել են, որ տունը 1900 տարեկան է։
Հավանաբար, նրա պատշգամբից երեւացել են Վեզուվի ժայթքումն ու Պոմպեյի կործանումը, կարծում են գիտնականները։
Միզենոն, Պոմպեյը եւ Վեզուվը գտնվում են Նեապոլի մայրաքաղաքային շրջանում։ Միզենոն Նեապոլիտանական ծոցի արեւմտյան մասում է, Պոմպեյը եւ հրաբուխը՝ արեւելյան։





























