ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ավելի վաղ, առանձին հանդիպում է կայացել Ռուսաստանի և ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև, որի արդյունքների մասին նրանք հայտնել են Վլադիմիր Պուտինին։