Նավթը չորեքշաբթի էժանացել է ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնին, չնայած Մերձավոր Արեւելքում պահպանվող լարվածությանը։
Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 77,66 դոլար, ինչը 0,63 դոլարով (0,8 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,14 դոլարով (0,2 տոկո)՝ մեկ բարելը 78,29 դոլար։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,65 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 71,75 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 0,28 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 72,4 դոլար։





























