Համաշխարհային տնտեսությունը 2024թ. ազդակ կստանա մի փոքր ավելի ուժեղ, քան ակնկալվում էր, անցած տարվա ցուցանիշների շնորհիվ։ Այս մասին տեղեկացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կագադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։
«Համաշխարհային տնտեսությունը զարմանալիորեն կայուն դուրս եկավ։ 2023թ. [ցուցանիշները] մի փոքր ավելի լավն են, քան ակնկալում էինք»,- ասել է նա հունվարի 16-ին Bloomberg գործակալության հարցազրույցում, շվեյցարական Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Նա նշել է, որ նոր տարին դրա շնորհիվ որոշակի ազդակ կստանա։
Գեորգիեւան հայտնել է, որ միջազգային հանրույթը կդառնա ավելի աղքատ եւ քիչ պաշտպանված համաշխարհային տնտեսության նկատվող հատվածայնացման հետեւանքով։ Նա նաեւ հիշեցրել է, որ համաշխարհային ՀՆԱ-ն կարող է, ԱՄՀ կանխատեսումներով, կրճատվել մոտավորապես 0,2-7 տոկոսով միջազգային առեւտրի հատվածայցնացման եւ դրանում ի հայտ եկող տարբեր սահմանափակումների հետեւանքով։




























