Այսօր Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Հայաստանի տարածքային ամբողջականության բանաձեւի ընդունման նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում եւ կանխելու է ցանկացած ապագա ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ եւ նրա տարածքային ամոբղջականության խախտման փորձ, տեղեկացրել է Սենատի պաշտոնական կայքը։
Բանաձեւը կոչ է անում պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ, ներառյալ Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգոն։ Բանաձեւը նաեւ հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրավունքի երաշխիքներ է պահանջում։
Սենատը բանաձեւում կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը շտապ եւ խաղաղ ճանապարհով միանա դիվանագիտական խողովակներով իրականացվող բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նպատակով։




























