Ուկրաինայում երկարատեւ հրադադարի հաստատման բանակցությունների հեռանկարներ չկան։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Ներկա պահին ես դրանք չեմ տեսնում»,- պատասխանել է նա այն հարցին, թե կա արդյոք ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով խորհրդակցությունների հնարավորություն։
«Մենք միշտ բաց ենք նրանց համար»,- ավելացրել է Բլինքենը։ Նրա կարծիքով՝ «անհրաժեշտ է, որ Ռուսաստանը բանակցությունների ցանկություն» ունենա՝ «բարյացակամության ոգով», որոնք, նրա կարծիքով, պետք է հենվեն «բազային սկզբունքների» վրա՝ «տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, անկախություն»։ «Եթե եւ երբ Ռուսաստանը համաձայնի խոսել այդ պայմանների մասին, նա կգտնի ուկրաինացիների, որոնք ցանկանում են դա, եւ կունենան ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ շատ այլ պետությունների աջակցությունը»,- նշել է Բլինքենը։





























