Պակիստանն Իրանի հարվածը երկրի տարածքին համարում է անընդունելի եւ անօրինական քայլ եւ իրավունք է վերապահում պատասխանել, հայտնել է Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցում։

Պակիստանի ԱԳՆ-ն նաեւ համարում է, որ հարվածը խախտում է միջազգային իրավունքը եւ հակասում է ՄԱԿ կանոնադրությանը։

«Պակիստանը իրավունք է վերապահում պատասխանել այդ անօրինական գործողությանը։ Հետեւանքների պատասխանատվությունն ընկնելու է Իրանի վրա»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցում, որի հեռարձակումն իրականացվել է Պակիստանի ԱԳՆ-ի X սոցցանցում։

Երեքշաբթի օրը ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական բազային, որը տեղակայվում է Իրանին սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։