Պակիստանի տարածքին հասցված իրանական հարվածներից հետո Պակիստանը Թեհրանին տեղեկացրել է, որ որոշել է հետ կանչել իր դեսպանին, հայտնել է Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Մենք նաեւ նրանց տեղեկացրել ենք, որ Պակիստանը որոշել է հետ կանչել իր դեսպանին Իրանից»,- ասել է Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը, հեռարձակումն իրականացվել է X սոցցանցում։
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Պակիստանում Իրանի դեսպանը, որը ներկայում այցով գտնվում է Իրանույմ, ներկա պահին Պակիստան վերադառնալ չի կարող։ Նա նշել է, որ Պակիստանը նաեւ որոշել է դադարեցնել առաջիկա բոլոր ընթացիկ եւ պլանավորված բարձրամակարդակ այցերը երկու երկրների միջեւ։





























