Ուելսի արքայադուստր Քեյթը որովայնի վիրահատության է ենթարկվել և մինչև մարտի վերջ չի կարողանա կատարել իր պարտականությունները։ Այս մասին ասվում է բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի գրասենյակի՝ Քենսինգթոնյան պալատի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուելսի արքայադուստր Քեյթը, որը հունվարի 9-ին դարձավ 42 տարեկան, հույս ունի, որ «իր անձնական բժշկական տվյալները գաղտնի կմնան»։

Միաժամանակ արքայադուստր Քեյթի գրասենյակում ընդգծել են, որ վիրահատական ​​միջամտությունը կապված չէ  քաղցկեղ նհիվանդության հետ։