Դանիայի նոր թագավոր Ֆրեդերիկ X-ն իր գահ բարձրանալուց երեք օր անց հրատարակել է «Թագավորի խոսքը» գիրքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Քանի որ 110 էջանոց գրքի լույս ըմծայման մասին  պաշտոնապես չի հայտարարվել, և դրա վերնագիրն արտացոլում է ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձությունը, այն մեծ աղմուկ է բարձրացրել դանիական լրատվամիջոցներում։

Բաժիններից մեկում Ֆրեդերիկ X-ը պատմում է այն մասին, թե ինչպես է նա մանուկ հասակում դժվարացել հաշտվել այն փաստի հետ, որ դառնալու է Դանիայի թագավոր, քանի որ պարզապես ցանկանում էր նմանվել իր հասակակից տղաներին:

«Ես հիշում եմ իմ 18-ամյակը որպես աշխարհի վերջի նման մի բան: Զգում էի, որ այն ամենն, ինչ զվարճալի և հուզիչ էր, մոտենում է  ավարտին: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ»,- գրում է Դանիայի թագավորը։

Նա նաև պատմում է այն մասին, թե ինչպես է ամեն գիշեր աղոթում կնոջ և երեխաների հետ, և թե ինչպես է Մերին օգնել իրեն հաղթահարել հայրապետական ​​նախապաշարմունքները, որոնք սովորել էր իր հանգուցյալ հորից՝ արքայազն Հենրիկից:

«Ես շատ բան եմ սովորել, ունենալով մի կին, որը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է ինձ, որ, իհարկե, ես միշտ չէ, որ ճիշտ եմ, և որ իմ խոսքերին ինքնաբերաբար չեն հավատում միայն այն պատճառով, որ ես տան տղամարդն եմ», - ասվում է գրքում։