Գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի գործով նիստի ժամանակ դատավոր Լյուիս Կապլանը սպառնացել է դատարանի դահլիճից հեռացնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Քերոլը քաղաքական գործչին մեղադրում է բռնաբարության և զրպարտության մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Քերոլի պաշտպանությունը պնդում է, որ գրողի ելույթի ժամանակ Թրամփը մեկնաբանել է նրա խոսքերը՝ ասելով, որ դա «վհուկների որս» է և «խարդախություն»։ Դատավորը Թրամփին խնդրել է չխախտել կարգը Քերոլի փաստաբանի հերթական բողոքից հետո:
Դատավորը նշել է, որ Թրամփը կարող է կորցնել հանդիպմանը մասնակցելու իրավունքը, եթե խախտի կարգը։ Կապլանը հավելել է, որ հասկանում է, որ Թրամփը «կցանկանար, որ դատավորը դա անի», ինչին Թրամփը պատասխանել է. «ուրախ կլինեի»:





























