ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին չի կարելի վստահել նույնիսկ քաղցրեղենի խանութի կառավարումը։
«Եթե դուք փոքր խանութ ունենայիք, ինչպիսին կոնֆետների խանութն է, կվստահեի՞ք Ջո Բայդենին ձեր խանութի ղեկավարումը: Պատասխանն այն է՝ ոչ մի դեպքում, ոչ ոք նրան չի վստահում, և նա ղեկավարում է երկիրը, բանակցում է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի և [Չինաստանի նախագահ Սի [Ցզինպինի] հետ, որոնք շատ ուժեղ են», - չորեքշաբթի ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների առջեւ, որտեղ հունվարի 23-ին տեղի կունենան հանրապետականների նախագահական ընտրությունների առաջին նախնական ընտրությունները։
Թրամփը նաև նշել է, որ մտավախություն ունի, որ Բայդենի քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգները կբախվի տնտեսական ճգնաժամի, ինչպես 1929-1939 թվականների Մեծ դեպրեսիայի ժամանակ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին դեմոկրատ Բայդենը հայտարարել է, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։ Նրա նախորդը՝ Թրամփը, հայտարարել է, որ մրցավազքի մեջ կմտնի 2022 թվականի նոյեմբերին և համարվում է հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարի ֆավորիտը։





























