Հինգշաբթի էտալոնային նավթի գինը բարձրանում է Կարմիր ծովի տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության պահպանման պատճառով։

Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում են մեկ բարելը 78,1 դոլար, ինչը 0,22 դոլարով (0,3 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման արդյունքներից։ Չորեքշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,41 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 77,88 դոլար։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել է 0,4 դոլարով (0,55 տոկոս)՝ մեկ բարելը 72,96 դոլար։ Մեկ օր առաջվա աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 0,16 դոլարով (0,2 տոկոս) եւ հասել մերկ բարելը 72,56 դոլարի։