Դանիական AP Moller-Maersk նավագնացային-լոգիստիկ կորպորացիան նախազգուշացրել է հաճախորդներին փոխադրումների գլոբալ ցանցում հնարավոր խախտումների մասին՝ Կարմիր ծովում իրավիճակի սրման պատճառով։
«Չնայած մենք հուսով ենք, որ [իրավիճակը] շուտով կպարզվի եւ հնարավոր ամեն բան անում ենք դրա համար, հաճախորդները պետք է պատրաստ լինեն, որ դժվարությունները [Կարմիր ծովի] շրջանում կպահպանվեն, ինչի հետեւանքով տեղի կունենան լուրջ խախտումներ [փոխադրումների] գլոբալ ցանցում»,- նշվել է ընկերության հայտարարությունում։
Maersk-ը նշել է, որ «ձմեռային պայմանները եւ իրավիճակի չնախատեսված փոփոխությունները» Կարմիր ծովում, ամենայն հավանականությամբ, կանդրադառնան իր գործունեության վրա «ամբողջ Եվրոպայում»։





























