Մերձքաղաքային էլեկտրագնացքների մեքենավարները գործադուլ են սկսել Վարշավայում, տեղեկացրել է Polsat.հեռուստաալիքը։
Մեքենավարները չեն կարողացել հասնել աշխատավարձի բարձրացման 800 զլոտիով (մոտ 200 դոլար) եւ սկսել են հանընդհանուր գործադուլ։ Վարշավայի Kolei Dojazdowskie երկաթուղային ընկերության աշխատողները սկսել են առավոտյան եւ երեկոյան կանգնեցնել գնացքները տրանսպորտային հանգույցներում, մինչեւ որ ձեռնարկության ղեկավարությունը բավարարի գործադուլավորների պահանջները, տեղեկացրել է հեռուստաալիքը։
Մերձքաղաքային էլեկտրագնացքները երթեւեկությունը դադարեցնում են «պիկ» ժամերին։ Գնացքները կանգ են առնում ճանապարհներին ժամը 06.00-ից մինչեւ 08.00-ն եւ 15.00-ից մինչեւ 17.00-ն։ Polsat-ի տվյալներով՝ գործադուլից ամենից շատ տուժում են մայրաքաղաքի հարավարեւմտյան մասի բնակիչները։
Վարշավայում այլ փոխադրողները շարունակում են աշխատանքը սովորական ռեժիմով։





























