Իրանի Սերավանում Պակիստանի հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է իննի։

Նախնական տեղեկություններով՝ հրթիռակոծման զոհ էին դարձել երեք կին եւ չորս երեխա, որոնք Իրանի քաղաքացիներ չեն եղել։

Ինչպես տեղեկացվել է, այսօր տեղի ժամանակով ժամը մոտ 04.30-ին Իսլամաբադը հարված է հասցրել Իրանի սահմանամերձ շրջաններին։ France-Presse գործակալության աղբյուրների տվյալներով՝ թիրախները «հակապակիստանյան խմբավորումներն» էին։