Ավելի քան մեկ միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել Բրազիլիայի հարավում՝ հզոր ցիկլոնի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Ռիու-Գրանդի-դի-Սուլի քաղաքացիական ծառայության կայքը։
«Տուժել են 49 քաղաքներ։ Անձրեւները եւ կարկուտն ու պոռթկուն քամին առանց էլեկտրականության են թողել 1,1 մլն մարդու»,- նշվել է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ մասամբ հեղեղվել են դաշնային նշանակության երեք ավտոմայրուղիներ։ Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
Իշխանությունները խոստանում են վերականգնել էլեկտրամատակարարումը հաջորդ շաբաթ։
Բրազիլիայի օդերեւութաբանության ազգային ինստիտուտը տեղեկացրել է, որ մթնոլորտային ճակատը շարժվում է հյուսիսային ուղղությամբ։ Ուրբաթ տարերքի հարվածը կարող է հասնել Ռիո դե Ժանյերո, որտեղ մեկ շաբաթ առաջ հորդ անձրեւները զգալի վնաս էին պատճառել։ Տանիքից զրկվել է 9 հազար բնակիչ, 13 մարդ զոհվել է։





























