Ադրբեջանում առաջարկել են պատժամիջոցներ մտցնել Ֆրանսիայի դեմ։ APA-ի տեղեկացմամբ՝ միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի խորհրդարանական կոմիտեն այս մասին առաջարկել է Ֆրանսիայի Սենատի բանաձեւի հետ կապված։
Միլի մեջլիսի նշյալ կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ՝ «նկատի ունենալով Ֆրանսիայի շարունակվող հակաադրբեջանական գործունեությունը»։ Միեւնույն ժամանակ, առաջարկվել է սառեցնել Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ցանկացած ակտիվ Ադրբեջանում, եթե դրանք գոյություն ունեն։





























