Ֆրանսիան առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինային վեց ինքնագնաց Caesar հրանոթ կմատակարարի, իսկ հետո՝ մոտ մեկ տարվա ընթացքում՝ ևս 72-ը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը։
Վեց հրանոթները պատվիրվել են սեպտեմբերին՝ արտադրողի՝ ֆրանսիական Nexter ընկերության և ուկրաինական պետության միջև ուղղակի առևտրային պայմանագրով՝ իր սեփական միջոցների հաշվին, հայտնել են նախարարությունից, հաղորդում է BBC-ն։ Դեռևս անհրաժեշտ է գտնել «կոլեկտիվ ֆինանսավորում»՝ մնացած թնդանոթների արտադրությունը ֆինանսավորելու համար, սակայն արտադրողն ունի անհրաժեշտ կարողությունները։
Հունվարի 18-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը պետք է այցելեր Ֆրանսիա, սակայն վերջին պահին, ըստ գործակալության, այցն անվտանգության նկատառումներով չեղարկվել է։
2022 թվականից ի վեր Ֆրանսիան Ուկրաինային անվճար փոխանցել կամ վաճառել է 30 Caesar հրանոթ, գումարած ևս 19-ը, որը նախկինում պատվիրել էր Դանիան։
Nexter-ը նաև աստիճանաբար մեծացնում է հրանոթների համար արկերի արտադրությունը։ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի հունվար, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Ուկրաինայի կարիքների համար արկերի արտադրությունը կրկնապատկվել է՝ ամսական 1000-ից մինչև 2000 արկ: Ակնկալվում է, որ 2024 թվականի ընթացքում այն կավելանա ամսական մինչև 3000 արկ։





























