ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը տարածաշրջանում, հաղորդում է The Times of Israel թերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, կողմերն անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են Իսրայելի պաշտպանության բանակի անցումը Գազայի հատվածում ցածր ինտենսիվության գործողությունների, մարդասիրական օգնության բաշխումը գոտում և անկայունությունը՝ Հորդանան գետի Արևմտյան ափում։
Բացի այդ, Գալանտը Պենտագոնի ղեկավարին հայտնել է իր մտահոգությունը Լիբանանի հետ սահմանին «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված կազմավորումների հետ բախումների սրման վերաբերյալ։





























