Հյուսիսային Կորեան փորձարկել է Haeil-5-23 ստորջրյա միջուկային զենքը, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Հյուսիսային Կորեայի պետական KCNA լրատվական գործակալությունը։
Ճապոնական ծովում զենքի փորձարկումը, պնդում է ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը, պատասխան էր ռազմածովային զորավարժություններին, որոնք ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան անցկացրել են հունվարի 15-ից 17-ը։
Մենք խստորեն դատապարտում ենք Միացյալ Նահանգների և նրա արբանյակների անխոհեմ գործողությունները, որոնք լրջորեն սպառնում են ԿԺԴՀ-ի անվտանգությանը նոր տարվա սկզբից և խստորեն զգուշացնում ենք աղետալի հետևանքների մասին, նշել է հրատարակությունը։





























