Եմենի շիա հութի ապստամբները Ռուսաստանի և չինական նավերին Կարմիր ծովում ազատ անցում  են խոստացել, քանի որ նրանք համար թիրախ են Իսրայելի հետ կապված նավերը: Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Հութի Անսար Ալլահ շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամմադ ալ-Բուհեյտին։

«Ինչ վերաբերում է մնացած բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, նրանց բեռնափոխադրումը տարածաշրջանում վտանգված չէ։ Ավելին, մենք պատրաստ ենք ապահովել Կարմիր ծովում նրանց նավերի անցման անվտանգությունը, քանի որ ազատ նավարկությունն էական դեր է խաղում մեր երկրի համար»,- նշել է հութիների ներկայացուցիչը։

Ալ-Բուհաիթին նաև հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելու՝ շարժման պատրաստակամության մասին՝ այս սցենարն անվանելով «լավագույն լուծում»։ Նա հավելել է, որ արեւմտյան երկրների ռմբակոծությունները միայն նպաստում են ժողովրդի միասնությանը։