Թաիլանդում հայտնաբերվել են լիթիումի մեծ հանքավայրեր, որոնցում հանքաքարի պաշարները կարող են հասնել 14,8 մլրդ տոննայի, հաղորդում է Thai PBS-ը։
Ըստ կառավարության խոսնակի տեղակալ Ինտհավոնգ Սուվան Խիրիի՝ հանքավայրերը հայտնաբերվել են Ֆանգ Նգա նահանգի երկու վայրերում, և մետաղը կարող է օգտագործվել էլեկտրական մեքենաների համար լիթիում-իոնային մարտկոցների արտադրության մեջ:
Հայտնաբերված հանքավայրերում հանքաքարի պաշարների հաստատումից հետո Թաիլանդը կարող է դառնալ աշխարհի երրորդ ամենամեծ լիթիումի պաշարներ ունեցող երկիրը՝ Բոլիվիայից և Արգենտինայից հետո:





























