ԱՄՆ բանակի գլխավոր խնդիրներից մեկը հնացած սպառազինություններն են։ Այդ ցուցակում են հայտնվել Beechcraft RC-12 Guardrail երկշարժիչ պտուտակային հետախույզ ինքնաթիռները, որոնք օգտագործվում են ավելի քան 40 տարի, տեղեկացրել է «Տեխկուլտը»։
Փորձարկումների շարքը ցույց է տվել, որ «ռեակտիվ» փոխարինողը ավելի բարձր, ավելի արագ ու հեռու է թռչում եւ ավելի շատ օգտակար բեռ փոխադրում։ Global 6500-ը կարող է օդում մնալ վեց ժամ։
Նոր ինքնաթիռը զինված է ոււլտրաժամանակակաից ավիոնիկայով՝ արդիական սարքեր, հետախուզական սարքեր։ Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ բանակում, առաջին Bombardier-ը կմատակարարվի այս տարվա հոկտեմբերին։ Կգնվի ընդամենը 14 Global 6500։





























