Բետոնից, պողպատից և այլ նյութերից պատրաստված ինժեներական կառույցները ենթարկվում են վիբրացիայի և ծանրաբեռնվածության, ինչի պատճառով առաջանում են փոքր ճաքեր, որոնք ընդլայնվում և, ի վերջո, հանգեցնում են ոչնչացման, գրում է «Planet Today»-ը: Ըստ այդմ, շրջակա միջավայրի ազդեցությամբ տեղի է ունենում նյութի կոռոզիա, ուստի կառույցների երկարակեցությունն ավելացնելու համար նյութերը համակցվում են տարբեր միացություններով։
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի պրոֆեսոր Քազեմ Ռեզա Քաշիզադեն պատրաստել է սովորական և էպոքսիդային երկաթբետոնի մի քանի նմուշներ և փորձարկել դրանք տարբեր միջավայրերում՝ օդում, սովորական ջրում, ծովային ջրում, թթվային և ալկալային միջավայրերում: Նմուշները սկզբում տեղադրվել են մեկ ամիս ժամկետով, որից հետո չափվել է դրանց սեղմման ուժը, ապա փորձարկվել բազմացիկլային փորձարարական մեքենայի միջոցով: Նմուշները փորձարկման են ենթարկվել վայրկյանում երեք անգամ հաճախականությամբ, մինչև դրանց վնասվելը:
Էպոքսիդային խեժի վրա հիմնված բետոնն ավելի լավ է դիմացել շրջակա միջավայրի քայքայիչ ազդեցություններին և ցիկլային բեռնվածությանը, քան մյուս նմուշները։





























