Չելյաբինսկի կենտրոնում հրդեհ է բռնկվել «Վոստոչնի Գորոդ» շուկայում։

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը տարածվել է առևտրի մի քանի տաղավարում, ծխի սև սյուն է երևում մերձակա տարածքներից, հայտնում է «Վեչերնի Չելյաբինսկ» պորտալը։

Հրդեհի պատճառով հարևան «EuropaAsia» շենքից մարդկանց շտապ տարհանում են։ Միջադեպի մանրամասներն ու պատճառները ճշտվում են։

Տեղի շխանությունները հայտնել են, որ այրվում են 200 քմ մակերեսով տաղավարներ։