Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ակնկալում է, որ Ուկրաինան այս տարի կիրականացնի իր առաջին հաջող գործողությունները՝ օգտագործելով F-16 ինքնաթիռները։ Այս մասին նա հայտարարել է «United News» ազգային հեռուստամարաթոնի եթերում։
«Առաջին ավիահարվածի նախապատրաստությունը, որը կհասցնեն «F-16» կործանիչներն ուկրաինական օդում, շարունակվում են նախատեսվածի համաձայն։ Օդաչուները, ինժեներները պատրաստվում են, նախապատրաստվում ենք նաև ենթակառուցվածքները։ Բոլոր երկրները, որոնք խոստացել են «F-16»-ներ տրամադրել, հավատարիմ են մնում իրենց պարտավորություններին»,- ասել է Կուլեբան։
Նա նշել է, որ այդ կործանիչների կիրառմանը նախապատրաստվելը բարդ, բազմամակարդակ գործընթաց է։
«Դա պարզապես մի մեքենայից մյուսը նստելը չէ՝ փոխվում է անգամ օդային մարտերի կառավարման հայեցակարգը։ Հետևաբար, գործընթացը շարունակվում է։ Դա ժամանակ է պահանջում, բայց ամեն ինչ քիչ թե շատ ընթանում է ըստ պլանի»,- վստահ է Ուկրաինայի արտգործնախարարը։
Ուկրաինան ակնկալում է այս տարի հաջող գործողությունների դիմել «F-16» կործանիչներով

Հասանելի է
русский



























