Բահրեյնի բազայում բախվել են բրիտանական նավատորմի երկու նավեր՝ HMS Chiddingfold-ը եւ HMS Bangor-ը, տեղեկացրել է UK Defence Journal-ը։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ականորս նավերը նախատեսված են ականներ փնտրելու եւ մերձափնյա շրջանները պարեկելու, ծովերի պահպանության եւ ծովում անվտանգության ապահովման համար։ Այդ ոչ մեծ նավերը կարող են հայտնաբերել եւ դասակարգել ֆուտբոլի գնդակի չափի օբյեկտները մինչեւ 1 000 մետր հեռավորության վրա, նշել է UK Defence Journal-ը։
«Մեզ հայտնի է դարձել Բահրեյնում երկու ականորս նավերի բախման մասին։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, վարվում է հետաքննություն»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմում։




























