ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք ֆինանսավոման կարճատեւ երկարացման մասին՝ կանխելով կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը (շաթդաունմ), տեղեկացրել է Սպիտակ տունը։

Կարճատեւ ֆինանսավորման երկարացումը սահմանում է երկու նոր վերջնաժամկետ՝ մարտի 1-ը եւ 8-ը։

Օրենսդիրները փորձում են ընդունել մի շարք օրինագծեր ծախսերի մասին։

Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները որոշում են կայացրել երկարացնել կարճաժամկետ ֆինանսավորումը։ Սենատը քվեարկել է առաջինը՝ հավանություն տալով  օրինագծին 77 կողմ-18 դեմ ձայնով։ Ներկայացուցիչների պալատն ավելի ուշ օրինագիծն ընդունել է 314 կողմ-108 դեմ ձայնով։