Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի պաշտոնական նստավայրը համարվող Մաքսիմոս առանձնատան առաջին հարկի պահեստում հրդեհ է բռնկվել, տեղեկացրել է Kathimerini-ն։

Նշվել է, որ միջադեպի փաստով հետաքննություն է իրականացվում։

Տեղի ժամանակով ժամը 06.20-ին բռնկված հրդեհը արագ մարվել է եւ աննշան վնաս հասցրել շինությանը։

Պատահարի վայրում աշխատել են 24 հրշեջներ եւ ութ կամավորականներ։