Սուպերմարկետի կայանատեղիում լքված վիճակում հայտնաբերված վեցոտանի շունը՝ Արիելը, ավելորդ վերջույթների հեռացման վիրահատության է ենթարկվել, հայտնում է BBC-ն։
11 շաբաթական սպանիելը հայտնվել էր թերթերի վերնագրերում այն բանից հետո, երբ սեպտեմբերին նրան լքված էին գտել Փեմբրուքշիրի B&M մասնաճյուղի մոտ:
Ամբողջ աշխարհում բարյացակամ մարդիկ մոտ 15000 ֆունտ ստերլինգ հավաքեցին, ինչը հնարավորություն տվեց շան կյանքը փոխող վիրահատություն իրականացնել։
Վիրաբույժ Ահարոն Լաթչմանին հաջողվեց փրկել նրա բոլոր չորս գործող վերջույթները՝ չնայած մտավախությանը, որ մեկը կարող էր անդամահատվել:
Հավերֆորդվեստիի մոտակայքում Greenacres Rescue-ի մենեջեր Մայքի Լոուլորն օթևան էր տվել Արիելին այն բանից հետո, երբ նրան գտել էին միայնակ, նիհար և աղետալի վիճակում։
«Անասնաբույժը, որը սկզբանպես զննել էր Արիելին, նշել էր, որ բացի երկու լրացուցիչ հետևի ոտքերից, նա նաև լրացուցիչ վուլվա է ունեցել»,- պատմել է նա:
Նա ավելացրել է, որ համակարգչային տոմոգրաֆիան, որը հետագայում պարզեց, որ շունը միայն մեկ երիկամ է ունեցել, մեծացրել է անհրաժեշտ բժշկական բուժման բարդությունը:
Լոուլորը հուսով է, որ Արիելը դուրս կգրվի այս շաբաթավերջին և կվերադառնա տուն՝ Արևմտյան Ուելսում գտնվող իր խնամատարների ընտանիքը:





























