«Ռոսավիացիան» հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Աֆղանստանում կործանված, Ռուսաստան թռչող Falcon 10 ինքնաթիռում գտնվողներից 4-ը ողջ է մնացել։

Գերատեսչությունը նշում է, որ տեղի որոնողափրկարարական ծառայությունը հայտնաբերել է ինքնաթիռը։

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող երկու անձանց ճակատագիրը ճշտվում է։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Աֆղանստանում ՌԴ քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռի կործանման փաստով։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Falcon 10 ինքնաթիռը, որում եղել է 6 մարդ, ռադարներից անհետացել է Աֆղանստանի օդային տարածքում, ապա կործանվել։

Ինքնաթիռը ուղևորվում էր Ռուսաստան։

Ինքնաթիռի կործանման մասին հայտնել է նաև Հնդկաստանը՝ նշելով, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել հնդկական օդանավակայանում՝ վառելիքով լիցքավորվելու նպատակով։