Էտալոնային մակնիշի նավթը երկուշաբթի առավոտյան էժանանում է՝ Լիբիայի խոշորագույն հանքավայրում արդյունահանման վերսկսումից հետո։

Brent մակնիշի մավթի մարտյան ֆյուչերսների գնանշումները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել են մեկ բարելը 78,23 դոլար, ինչը 0,33 դոլարով (0,42 տոկոս) ավելի ցածր է նախորդ աճուրդների փակման մակարդակից։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,54 դոլարով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 78,56 դոլար։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում իջել են 0,25 դոլարով (0,34 տոկոս)՝ մեկ բարելը 73,16 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 0,67 դոլարով (0,9 տոկոս)՝ եւ հասել մեկ բարելը 73,41 դոլարի։ Փետրվարյան պայմանագրերի շրջանառության ժամկետը սպառվում է երկուշաբթի շուկայի փակվելով։ Մարտին ավելի ակտիվ վաճառվող ֆյուչերսները կէժանանան 0,31 դոլարով (0,42 տոկոս)՝ մեկ բարելը 72,94 դոլար։

Անցած շաբաթվա արդյունքներով Brent-ն էժանացել է 0,3 տոկոսով, WTI-ը՝ 1։